Пятница, 17.05.2024
BEST PRICE
Форма входа
Логин:
Пароль:
Поиск
РАЗДЕЛЫ САЙТА
Категории раздела
3D Studio MAX [9]
Adobe Photoshop [0]
Adobe Flash [0]
Microsoft Office Excel [2]
Заработок в интернете
Наш опрос
Оцените наш сайт
Всего ответов: 96
Онлайн Радио

Для выбора радио используйте кнопки влево и вправо.
Нажми если не работает радио
(радио откроется в медиа-плеере)
Мини-чат
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Graffiti Decorations(R) Studio (TM) Site Promoter
Главная » Статьи » Уроки Компьютерных программ » 3D Studio MAX

3ds max: ՀԱՐԹԵՑՄԱՆ ԽՄԲԵՐ (Smoothing Groups)
Բարև Ձեզ:
    Իմ անունն է Արթուր Սիմոնյան և ես ներկայացնում եմ Ձեզ  իմ հեղինակային դասընթացը:
    Այս դասին ես ուզում եմ բացատրել շատերի համար հանելուկ դարձաց հարթեցման խմբերի (Smoothing Groups) մասին: Դասը հիմնականում նախատեսված է 3ds max ծրագրից տեղյակ մարդկանց համար: Ես չեմ փորձի ինչ-որ բան պատրաստել, այլ կփորձեմ բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում հարթեցման խումբ ասածը և կանրադառնամ նրա հետ կապված նրբություններին:
    Հարթեցման խումբը ես բնութագրում եմ այսպես` եթե օբյեկտի մակերեսների հատման եզրում կա իդեալական սուր եզր, ապա նրանք ունեն տարբեր հարթեցման խմբեր: Միայն տարբեր հարթեցման խմբեր ունեցող մակերեսների միջև կարող է լինել սուր եզր: Օրինակ` զուգահեռանիստը ունի 6 նիստ, որոնք իրար հետ հատվում են սուր եզրով: Այստեղից հետևություն` այն ունի հարթեցման 6 խումբ, որոնց համարակալումը սկսվում է 2-ից (չշփոթվեք)` 2,3,4,5,6 և 7: Թվի մեծությունը ոչ մի նշանակություն չունի:






Հարթեցման  խմբերի հետ աշխատելու համար օբյեկտը պետք է վերեփոխել բոլորիս կողմից շատ սիրելի  Editable Poly խմբագրման ռեժիմ, մտնել Polygon խմբագրման ենթամակարդակ և բացել Polygon: Smoothing Groups մասը:


Օրինակ գնդի (Sphere) բոլոր պոլիգոնների հարթեցման խմբի համարը 1 է և դրա համար գնդի մակերեսին սուր եզր չկա:



Եթե մենք նշենք գնդի վերևի պոլիգոնները և սեղմենք հարթեցման համարի 1 թվի վրա (այսինքն անջատենք այն) ու դրանից հետո սեղմենք 2 թվի վրա, ապա արհեստական ձևով կունենանք սուր եզր, քանի որ արդեն ունենք հարթեցման երկու խումբ` 1-ը և 2-ը (կրկնում եմ` թվի մեծությունը նշանակություն չունի):








Ի գիտություն, փոխելով հարթեցման խմբերի թվերը, օբյեկտի ստրուկտուրան (գեոմետրիան) մնում է անփոփող:

Հարթեցման խմբերը կարելի է նաև օգտագործել MeshSmooth մոդիֆիկատորի կիրառման դեպքում, կամ Editable Poly խմբագրման ժամանակ: Եկեք մեր քննարկումը ծավալենք Editable Poly-ի դեպքում:
Ահա մեր օբյեկտը, որը սովորական Box-է: Այն վերափոխված է  Editable Poly և նրա գագաթները (vertex) ուղղակի տեղաշաժած են:




Դնելով Subdivision Surface բաժնի Use NURMS Subdivision դրոշակը, ինչպես գիտենք օբյեկտը կստանա մակերեսի հարթեցում ըստ Iterations պարամետրի չափի: Ինչպես տեսնում եք, հարթեցման խմբերը այս դեպքում հաշվի չեն առնեցվում:



Հարթեցման խմբերը հաշվի կառնեցվեն միայն այն դեպքում, եթե դնենք Smoothing Groups դրոշակը: Արդյունքում հարթեցման վեց խմբերը առանձին-առանձին կստանան հարթեցում, որի շնորհիվ նրանց եզրերը կլինեն սուր:



Փոխելով հարթեցման համարները, Smoothing Groups դրոշակը դրած ժամանակ կստանաք այնպիսի արդյունքներ, որ մոդելավորման հրամաններով գրեթե անհնար է: Օրինակ, եկեք նշենք մեր Box-ի վերևի նիստի երեք պոլիգոնները, որոնց հարթեցման համարն է 3, սեղմենք 3 կոճակի վրա, այսինքն անջատենք այն և սեղմենք 4 կոճակի վրա, տալով նրան հարթեցման 4 համարը: Քանի որ հարևան պոլիգոնները նույնպես ունեն 4 համարի հարթեցման խումբ, ապա նրանք իրար հետ կհարթեցվեն:





Այս ստանդարտ օբյեկտները վերափոխվել են նոր տեսքի միայն զուտ հարթեցման խմբերի թվերը փոխելով:



Իգիտություն, այն ստանդարտ օբյեկտը (օրինակ` Cone, Sphere...), որը իր պարամետրական փոփոխություններում`  Modify-Parameters-ում  ունի Smooth դրոշակը և այն  հանած վերափոխում ենք  Editable Poly, ապա նրա պոլիգոնները հարթեցման համար չեն ունենում, բայց գտնվում են վիրտուալ նույն թվի տակ: Դա է պատճառը, որ դնելով Subdivision Surface բաժնի Use NURMS Subdivision դրոշակը օբյեկտը ստանում է ընդհանուր հարթեցում, անկախ նրանից Smoothing Groups դրոշակը դրված է, թե ոչ:





Եվ վերջապես խոսենք մեկ այլ կարևոր նրբության մասին: Editable Poly և Editable Mesh ռեժիմներով մոդելավորման ժամանակ ստեղծվող նոր պոլիգոնները չունեն ֆիքսված հարթեցման համար,այսինքն գտնվում են վիրտուալ նույն թվի տակ: Նոր պոլիգոններ կարող են ստեղծվել հետևյալ հրամաններով` Extrude, Bevel, Insert, Bridge, Hinge From Edge, Extrude Along Spline և այլն:  Smoothing Groups դրոշակը դրած ժամանակ նրանք հարթեցվում են առանձին և ունենում են սուր եզրեր հարևան հարթեցման համար ունեցող եզրերից: Իհարկե, կարող ենք նրանց տալ ցանկացած հարթեցման խմբի համար:



Այսօր այսքանը: Հուսով եմ դասը Ձեզ հետաքրքրեց և օգնեց ավելի լավ կողմնորոշվել...
Հարգանքներով` Արթուր Սիմոնյան:

ԳՈՎԱԶԴ

Արթուր Սիմոնյան

http://www.youtube.com/watch?v=z0bY4acMS4g

Կենտրոնում անցկացվում են  3DS MAX  ծրագրի  միայն ԱՆՀԱՏԱԿԱՆ  ԱՆԺԱՄԿԵՏ դասընթացներ 3 փուլով: Դասընթացը կավարտվի միայն գիտելիք ստանալուց  հետո` անկախ դասաժամերի քանակից, այսինքն  ծրագիրն  ուսուցանվում է իր լրիվ խորությամբ: ԱՎԵԼ դասերի  համար Դուք չեք վճարում.....


3
DS MAX__3 փուլ`
1.
մոդելավորում__14 դաս և ավել...(3-4 ամիս)
2.
մատերիալ__14 դաս և ավել ...(3-4 ամիս)
3.
անիմացիա__14 դաս և ավել ...(3-4 ամիս)

Տրվում է  վկայական:
ԱՄԵՆԱԹԱՆԿԸ ` ԴԱ  ԺԱՄԱՆԱԿՆ Է:  ԳՆԱՀԱՏԵՔ ԱՅՆ...

ԴԻՄԵՆ  ՄԻԱՅՆ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ԻՍԿԱՊԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՍՈՎՈՐԵԼ....

Կոմիտաս 49, 2-րդ հարկ 11 ս. 091 571713, 055 571713:
Մենք ունենք հարուստ անցյալ...



ՈՒշադրություն: BESTPRICE.AM կայքում տեղադրված հեղինակային նյութերի պատճենահանումը խստիվ արգելվում է առանց հեղինակի թույլատվության:Դուք կարող եք հղում կատարել դեպի ձեզ հետաքրքրող նյութը:

Կայքի աշխատանքի հետ կապված դիտողությունների կամ առաջարկությունների համար օգտագործեք Обратная связь էջը:

BESTPRICE.AM կայքի ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ



Категория: 3D Studio MAX | Добавил: INFOBUSINESS (07.04.2011)
Просмотров: 1186 | Комментарии: 6 | Теги: 3D Max | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 6
6 davvvo  
0
ՇԱՏ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՇԱՏ ՕԳՏԱԿԱՐ ԻՆՖՈՐՄԱՑԻՅԱ Է, ՀԱՏԿԱՊԵՍ ՄԵՐ ՆՄԱՆ ՍԿԶՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ biggrin biggrin biggrin

4 Boris  
0
Shnorhakalutyun!!!! Anhrajesht ev ogtakar das e!!!! Nor daser klinen?

5 ARTUR  
0
ԱՅՈ, ՄՈՏ ՕՐԵՐՍ........

2 ARTUR  
0
OK

1 Gaglaz  
0
Good work. Congrats and keep it up.

3 ARTUR  
0
Thank YOU...

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
williamhill.com
Copyright INFOBUSINESS © 2024
Регистрация сайта в каталогах, раскрутка и оптимизация сайта, контекстная реклама