Пятница, 03.05.2024
BEST PRICE
Форма входа
Логин:
Пароль:
Поиск
РАЗДЕЛЫ САЙТА
Категории раздела
3D Studio MAX [9]
Adobe Photoshop [0]
Adobe Flash [0]
Microsoft Office Excel [2]
Заработок в интернете
Наш опрос
Оцените наш сайт
Всего ответов: 96
Онлайн Радио

Для выбора радио используйте кнопки влево и вправо.
Нажми если не работает радио
(радио откроется в медиа-плеере)
Мини-чат
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Graffiti Decorations(R) Studio (TM) Site Promoter
Главная » Статьи » Уроки Компьютерных программ » Microsoft Office Excel

EXCEL: Բջջի դիրքի անշարժեցում F2 ստեղնի միջոցով:

Բարև Ձեզ:

Ես Արթուր Սիմոնյանն եմ: Այսօր Ձեզ եմ ուզում ներկայացնել իմ Excel ծրագրով անդրանիկ դասը: Այն կբացատրի մի փոքր հնարքի մասին, որը շատերը ցավոք սրտի չեն օգտագործում, դրանով իսկ ունենում են իրենց հաշվարկներում անհարմարություններ:

Ահա ելակետային աղյուսակը:

Ինչպես տեսնում եք, B4 բջիջում գրված է հեռուստացույցի գինը դրամով: Եկեք C4 բջիջում կիրառենք բանաձև, որպեսզի ստանանք նրա գինը դոլարով: Դրա համար նշենք C4 բջիջը և կազմենք բանաձև հետևյալ տեսքով` =B4/F1: Բանաձևում F1 բջիջը 1 դոլարի փոխարժեքն է դրամով:

Եթե ուզում ենք բանաձևը կրկնել մնացած ապրանքների վրա, ապա բավական է մկնիկով քաշել դեպի ներքև բանաձև բջջի ներքևի աջ կողմում եղած փոքր կետից:

Արդյունքում կստացվի հետևյալ իրավիճակը: Պատճառը կայանում է նրանում, որ բանաձև բջջի կրկնօրինակը քաշելով հարևան բջիջների վրա, նրա մեջ աշխատող բջիջների հասցեները հաջորդաբար փոխվում են: Օրինակ, C5 բջջում բանաձևը ունի հետևյալ տեսքը` =B5/F2, որտեղ F2-ը դատարկ բջիջ է:



Մեզ հարկավոր է մինչև բանաձևի կրկնօրնակները ստանալը նրա մեջ անշարժեցնել (սառեցնել) F1 բջջի դիրքը: Դրա համար նշում ենք C4 բանաձև բջիջը, մկնիկով քլիք ենք անում բանաձևների դաշտում գրված F1-ի վրա, հետո սեղմում ստեղնաշարի F4 ստեղնը և սեղմում Enter:



Եթե այժմ մկնիկով կատարենք քաշելով կրկնօրինակում, ապա կստանանք բոլոր ապրանքների գների դոլարային արժեքները, քանի որ F1 բջիջը աշխատում է բոլոր կրկնօրինակ բանաձև բջիջներում:



Օրինակ, եթե փոխենք F1 բջջի արժեքը (այսինքն դոլարի փոխարժեքը), ապա կփոխվեն բոլոր ապրանքների դոլարային գները:



Այսօր այսքանը:

Մաղթում եմ Ձեզ մեծ հաղթանակներ թվերի աշխարհում...

Հարգանքներով` Արթուր Սիմոնյան:


ԳՈՎԱԶԴ

Արթուր Սիմոնյան

Կենտրոնում անցկացվում են  EXCEL  ծրագրի  միայն ԱՆՀԱՏԱԿԱՆ  ԱՆԺԱՄԿԵՏ դասընթացներ: Դասընթացը կավարտվի միայն գիտելիք ստանալուց  հետո` անկախ դասաժամերի քանակից, այսինքն  ծրագիրն  ուսուցանվում է իր լրիվ խորությամբ: ԱՎԵԼ դասերի  համար Դուք չեք վճարում.....

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ` 1.5-2 ամիս

Տրվում է  վկայական:
ԱՄԵՆԱԹԱՄԿԸ ` ԴԱ  ԺԱՄԱՆԱԿՆ Է:  ԳՆԱՀԱՏԵՔ ԱՅՆ...

ԴԻՄԵՆ  ՄԻԱՅՆ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ԻՍԿԱՊԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՍՈՎՈՐԵԼ....

Կոմիտաս 49, 2-րդ հարկ 11 ս. 091 571713, 055 571713:
Մենք ունենք հարուստ անցյալ...



ՈՒշադրություն: BESTPRICE.AM կայքում տեղադրված հեղինակային նյութերի պատճենահանումը խստիվ արգելվում է առանց հեղինակի թույլատվության: Դուք կարող եք հղում կատարել դեպի ձեզ հետաքրքրող նյութը:

Կայքի աշխատանքի հետ կապված դիտողությունների կամ առաջարկությունների համար օգտագործեք Обратная связь էջը:

BESTPRICE.AM կայքի ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ



Категория: Microsoft Office Excel | Добавил: INFOBUSINESS (12.06.2011)
Просмотров: 1125 | Комментарии: 1 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 1
1 Asya  
0
es nuyne anum em uxaki dolari nshane dnelov ayntex vortex vor petq e

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
williamhill.com
Copyright INFOBUSINESS © 2024
Регистрация сайта в каталогах, раскрутка и оптимизация сайта, контекстная реклама