Բարև Ձեզ: Այսօր մենք կսովորենք, թե ինչպես կարելի է բջիջը կամ բջիջների տարածքը դնել հսկողության տակ ըստ մեր դրած պայմանի, որի արդյունքում այդ պայմանին հակասող մուտքագրում կատարելը կարգելափակվի հսկող պատուհանի միջոցով: Ահա մեր աղյուսակը: Մեզ հարկավոր է, որ B2-ից մինչև B6 բջիջների տարածքում գրվի միայն 3000-ից բարձր թիվ: Այսինքն, եթե սխսլմամբ կամ պատահաբար գրվի 3000-ից փոքր թիվ, ապա դա չի թույլատրի հսկող պատուհանը: Դրա համար նշում ենք B2:B6 բջիջների տարածքը և տալիս Data→Data Validation հրամանը: Բացված պատուհանի Settings բաժնի Alow ցանկից ընտրում ենք Whole number (ամբողջ թիվ), Data ցանկից ընտրում ենք պայմանը` greater than (մեծ), իսկ Minimum դաշտում գրում ենք 3000: Իսկ հիմա տեղափոխվենք Error Alert բաժին, որպեսզի որոշենք հսկող պատուհանի տեսքը և խստությունը: Style ցանկից ըտրում ենք ամենախիստ ոճը` Stop: Title դաշտում գրվածը կլինի պատուհանին որպես անվանում, օրինակ` PROBLEM: Իսկ Error Message դաշտում գրված տեքստը կլինի որպես պարզաբանող հաղորդագրություն` ԳՐԵԼ 3000-ԻՑ ՄԵԾ ԹԻՎ...: Հիմա եկեք փորձենք: Իդեպ, հրամանը չի աշխատում արդեն գրված թվերի վրա: Ջնջենք թվերը և B2 բջջում գրենք 5000: Իսկ գրելով B3 բջջում 2500, կհայտնվի հսկող պատուհանը: Այսօր այսքանը, սպասում եմ Ձեր աձագանքներին: Հարգանքներով` Արթուր Սիմոնյան: